Բրիտանական Orlibid ընկերությունը դեղամիջոց է ստեղծել, որն օգնում է կանանց՝ բարձրացնել սեռական ակտիվությունը եւ բացում ախորժակը: Դեղահաբերը վաճառքի կհանվեն 2015-ի վերջին: Դեղահաբը պարունակում է մելատոնինի սինթետիկ նմանակը, որը ազդում է ուղեղի վրա եւ բարձրացնում սեռական ակտիվությունը:
Զեկույցի համաձայն, դեղագործական ընկերությունները գիտեին լիբիդոյի վրա մելատոնինի նման ազդեցության մասին, բայց չէին կարողանում գտնել դրանք դեղահաբերի տեսքով արտադրելու միջոցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Ընկերության տվյալներով՝ ORL 101 աշխատանքային անունը կրող դեղամիջոցը ավելի քիչ վնասակար էֆեկտներ ունի եւ չպետք է կախվածություն առաջացնի: Արտադրողները խոստանում են, որ սեռական ակտից 15 րոպե առաջ ընդունելով դեղահաբը, այն կբարձրացնի սեռական ակտիվությունը ավելի քան երկու ժամով:
Դեղամիջոցի մոտավոր գինը շատ չի տարբերվի սովորական՝ տղամարդկանց համար նախատեսված վիագրայից, որն արժի 12 ֆունտ:





























