News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում միավորվեն բոլորը, սկսած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանով, իրավիճակը փոխել չեն կարող: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ, ժամանակին նա միայն իր մասնակցությունն է ունեցել այդ կուսակցության ստեղծմանը, սակայն այդ պահից շատ ժամանակ է անցել եւ իրավիճակը շատ է փոխվել:

«Ներկայումս Ռոբերտ Քոչարյանը ուղղակիրեն չի մասնակցում քաղաքական գործընթացներին, նա չունի քաղաքական ուժ կամ ձեւավորված քաղաքական խմբեր: Քոչարյանը, ըստ մամուլի տվյալների, ունի որոշակի ֆինանսական հնարավորություններ եւ անուն: Բնականաբար, երբ նման կենսագրությամբ մարդը որեւէ բան է ասում, նրա կարծիքը հետաքրքրություն է առաջացնում»,-հայտարարել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ հայտարարություններով հանդես է գալիս ոչ միայն երկրորդ նախագահը:

Այդուհանդերձ, Իսկանդարյանը չի բացառել հնարավորությունը, որ հաջորդ նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ, Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն՝ հիշեցնելով նմանատիպ նախադեպերը: «Տեսականորեն կարող է տեղի ունենալ ինչ ասես: Ես հիմա չեմ կարող կանխատեսել, թե ինչ ուժերից կձեւավորվի ընդդիմությունը 4 տարի անց»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ