News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցրտերի պատճառով հանրապետության որոշ դպրոցներում դասերը կսկսվեն նախատեսվածից ուշ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ այն դպրոցները, որոնք ջեռուցման խնդիր ունեն, դիմել են նախարարությանը՝ գարնանային եւ ձմեռային արձակուրդը միացնելու խնդրով: Իսկ այն դպրոցները, որոնք չեն դիմել եւ ջեռուցման որեւէ խնդիր չունեն, ուսումնական պրոցեսի համար բոլոր պայմանները առկա են, դասերը մեկնարկել են նախատեսվածի պես:

Այդպես, հանրապետության 1400 դպրոցներից նախարարությանն է դիմել 40 դպրոց, որտեղ դասերը կսկսվեն ուշացումով՝ ջեռուցման հետ կապված խնդիրները լուծելուն պես: Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ դրանք հիմնականում մարզային դպրոցներն են. օրինակ՝ Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերի դպրոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ