News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 110 միլիոն բանկային քարտերի տվյալներ առեւանգած վիրուսը կարող էր  գրած լինել ռուսաստանցի դեռահաս Սերգեյ Տարասովը` Սանկտ Պետերբուրգից, որը համացանցում  հայտնի է ree4 ծածկանվամբ, հայտնում է New York Post-ը:

Ըստ IntelCrawler ընկերության փոձագետների` «Каptоха»-ն  ցանցային սեւ շուկայում հայտնվել էր 2013թ. գարնանը` 2 հազար դոլարով:  Վնասակար ծրագիրը ներբեռնել էին 60 անգամ: 

Եթե գնորդը խոստանում էր կիսել ստացված եկամուտը, նրան զեղչ էր առաջարկվում: IntelCrawler-ում ենթադրում են, որ հաքերը միայն ստեղծել է վնասակար ծրագիրը, կողոպուտների հետ նա ոչ մի կապ չի ունեցել: 

Հիշեցնենք, որ Target Corp տվյալների բազան կոտրվել էր 2013թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ փորձագետների` վիրուսի կոդը մասամբ գրված է եղել ռուսերենով, իսկ հարձակումն իրագործվել էր նախկին ԽՍՀՄ տարածքից:

Isight ընկերության զեկույցում նշվել է, որ հարձակումն իրականացրած հաքերները «նորարարական մոտեցում եւ բարդ հմտություններ են ցուցաբերել», հայտնում է rbc.ru-ն: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վիրուսը գողացել էր 40 միլիոն բանկային քարտերի տվյալներ:

40 մլն բանկային քարտերի տվյալները գողացած վիրուսը գրել են ռուս հաքերները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ