News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

«Dasaran.am» կրթական ծրագիրը եւ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը, հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ. «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ եւս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդյունավետ միջոց: «Բառերի տիեզերք»-ը, որը բաղկացած է բարդության տարբեր աստիճանի հոմանիշների եւ հականիշերի բաժիններից, կօգնի մեր աշակերտներին ինտերակտիվ եղանակով հարստացնել հայոց լեզվի իրենց զինանոցը: Խաղի հետաքրքրաշարժ բովանդակությունը եւ տպավորիչ դիզայնը հնարավորություն կտան աշակերտներին ինտերակտիվ կերպով հաղորդակցվել ոսկեղենիկ հայոց լեզվի ողջ հմայքին՝ պարտավորեցնելով վերջիններիս խոսել ավելի հարուստ եւ գեղեցիկ հայերեն: Այս մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի եւ այդպիսով արդյունավետորեն նպաստելով նոր սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը:

«Dasaran.am» կրթական հարթակն էլ խաղը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր մարզերի եւ Երեւանի 930 դպրոցների աշակերտներին՝ ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ դրա լայն տարածման եւ բարձր արդյունքներ գրանցելու համար: «Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաեւ թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներմուծման եղանակով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

«Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ բոլոր բաժանորդները վայելում են ծրագրի ծառայություններից անվճար հիմունքներով օգտվելու առանձնաշնորհ: «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

Տպել