News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը մինչեւ հունվարի 25-ը կորոշի, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» մասին դիմումի քննությունը այդ օրենքը գործելու է, թե դադարեցվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Նա նշեց, որ դեռ հստակ օրը հայտնի չէ, թե երբ օրենքը գործելու, չգործելու վերաբերյալ որոշում կկայացվի: Իսկ ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների դիմումը կքննարկվի մարտի 28-ին:

Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երեւանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն եւ լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ