News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կիեի Գրուշչեւսի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածներից մեկը, պարզվել է, ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանն է: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Դա Սերգեյ Նիգոյանն է՝ Եվրոմայդանի ակտիվ մասնակից»,-ասել է զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ նա մեկ հրազենային վնասվածք է ստացել վզին, մյուսը՝ գլխին: 20-ամյա երիտասարդը ռուսալեզու Դնեպրոպետրովսկից է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը ակտիվորեն աջակցում է երկրի ղեկավարության քաղաքական կուրսը:

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ սպանված տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները ճշտվում են, հայտնել է պետական «Ուկրինֆո» գործակալությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից Ուկրաինայում ուժի մեջ են մտել օրենքները, որոնք պատասխանատվություն են ենթադրում չարտոնված ակցիաներ անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ