News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւի Գրուշչեւսկի փողոցում զոհված ցուցարար Սերգեյ Նիգոյանը ծնունդով Բերեզնովատինկիից էր (Դնեպրոպետրովսկի մարզ), բայց ուսանում էր Դնեպրոձերժինսկում:

«Նա այնտեղ սովորում էր սպորտային տեխնիկումում: Սերգեյը 20 տարեկան էր, ցանկանում էր պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ»,-պատմել է Սերգեյի ընկերուհին՝ Վիկտորյա Սադովայան, հաղորդում է Vesti.ru-ն:

Սերգեյ Նիգոյանը Կիեւ է մեկնել դեկտեմբերի 8-ին՝ մասնակցելու համար Եվրոմայդանին: Հայրենիքում նա սովորում եւ աշխատում էր որպես շաուրմա վաճառող: «Նա հեղափոխության հենց սկզբից միշտ դիտում ու կարդում էր բոլոր նորությունները, շատ էր ցավում բոլոր իրադարձությունների համար: Նա Կիեւ մեկնելիս ծնողներին ոչինչ չէր ասել եւ նրանց զանգահարել էր արդեն Մայդանից»,-ասել է Վիկտորյան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիեի Գրուշչեւսի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածներից մեկը, պարզվել է, ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանն է: Այս մասին հայտնել էր ընդդիմադիր «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Դա Սերգեյ Նիգոյանն է՝ Եվրոմայդանի ակտիվ մասնակից»,-ասել էր զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ նա մեկ հրազենային վնասվածք է ստացել վզին, մյուսը՝ գլխին:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հաստատել է Կիեւի եվրոմայդանում հայ Սերգեյ Նիգոյանի զոհվելու փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ