News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց զանգվածային ցույց է, բողոքողները պահանջում են չմիջամտել երկրի ներքին գործերին:

Հազարավոր կիեւցիներ, որոնք անհանգստացած են 2014թ. հունվարի 23-ի դեպքերից, Կիեւում ամերիկյան դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել: Նրանք ԱՄՆ-ից պահանջում են չմիջամտել երկրի ներքին գործերին եւ դադարեցնել Եվրամայդանի ֆինանսավորումը:

Ցույցը կազմակերպել է «Կիեւցիները՝ հանուն մաքուր քաղաքի» շարժումը, որը նաեւ կոչ է արել քանդել մայրաքաղաքի փողոցների բարիկադները: Շարժման առաջնորդ Իվան Պրոցենկոն դիմել է ամերիկացի դիվանագետներին՝ պահանջելով չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին: 

«Կատարվող ամեն ինչում մեղավոր է Ամերիկան: Ֆինանսավորումն այնտեղից է գալիս: Դա պետք է դադարեցնել, մենք ասում ենք ի լուր ամբողջ աշխարհի. «Ամերիկա՛, դադարեցրո՛ւ: Ամերիկա՛, Ուկրաինայում խաղաղություն պետք է լինի» - հայտարարել է ակտիվիստ Իվան Պրոցենկոն, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ