News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ»  թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, Երեւանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը։

«Գրիբոյեդով» ակումբի հավաքները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երեւանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։ Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են։

 Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ի թիվս մի շարք այլ հայ հանրային դեմքերի, «Գրիբոյեդովի» անդամ է եւ մասնակցում է Կիսելյովի կազմակերպած հավաքներին, երեկ պատասխանել է «Գրիբոյեդով» ակումբի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին՝ հաստատելով մեր տեղեկությունները.

Պարոն Հովհաննիսյան, գոյություն ունի «Գրիբոյեդով» ակումբ եւ դուք կարծես կապ ունեք դրա հետ։ Ի՞նչ ակումբ է դա, ի՞նչ է անում։

Այո, ես մասնակցում եմ։ Դա քննարկումներ են, առանձնապես ոչ մի բան չկա այդտեղ որովհետեւ ասել, որ դա ինչ-որ արտառոց մի ձեւաչափ է, չի կարելի։

Բայց ակումբը կարծես թե գաղտնի է գործում։

 Ոչ, սա գաղտնի կառույց չէ։ Ակումբն ընդամենը ընթրիք է, որի ընթացքում մարդիկ գաղափարներ են քննարկում, ինչպես ֆրանսիական լուսավորիչներն ունեին սալոններ։

Հայաստանից ովքե՞ր են «Գրիբոյեդով» ակումբի անդամները:

 Վազգեն Մանուկյանն է, Արմեն Մազմանյանն էր, Տիգրան Լիլոյանը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, էդվարդ Սանդոյանը, Կարինե Գեւորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադեւոսյանը՝ «Մեդիամաքս», Շուշանիկ Արեւշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը։

Երբվանի՞ց է գործում ձեր ակումբը։

Արդեն մի 2,5 տարի է։ Ակումբ անվանումը պայմանական է, քանի որ գրասենյակ, մշտական ներկայացուցչություն չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տպել