Սերգեյը պատմել է, որ «ֆիզկուլտուրնիկի» ուսումը կիսատ է թողել, ամռանը շաուրմա է վաճառել եւ ցանկացել է Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ցանցում Սերգեյ Նիգոյանի հետ կարճ հարցազրույցի տեսագրությունն է հայտնվել, որին Կիեւի Գրուշեւսկի փողոցում հունվարի 22-ին սպանել էին հրազենից արձակված կրակոցով՝ ցուցարարների եւ ուժայինների բախման ընթացքում։

Զրույցը նկարահանվել էր «ՎիդեոԲողոք» նախագծի համար, հայտնում է TCH.ua-ը։

Սերգեյը պատմում է, որ չի ավարտել ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնալու ուսումը, զբաղվել է կիոկուշին-կարատեով: Ամռանը ծովափին շաուրմա է վաճառել:

«Ես այս երկրում պիտի ապրեմ, հո այդլ երկիր չե՞մ գնալու... Սա իմ ապագան է, որ ես այստեղ կանգնած եմ»,-ասել է Սերգեյը իր մահից 19 օր առաջ:

Մյուս տեսանյութում (2000 թվականին արված) Նիգոյանը խոսում է այն մասին, որ կստիպեն Թուրքիային ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանությունը: