News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել  զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ