News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձեւը։

ԼՂՀ ԱԳՆ-ն ներկայացրել է բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը․

«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ մեզ համար պատվաբեր է ճանաչել անկախ եւ ինքնիշխան Արցախի Հանրպետության կենսունակությունը, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունը հազարամյակների փառահեղ պատմություն ունի եւ իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մեջ, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, եւ նրա ինքնորոշման տեւական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների եւ նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Արցախի Հանրպետության ժողովուրդը հաստատակամություն եւ տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունն ավելի քան քսան տարի արդար եւ հավատարիմ է մնում իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, եւ, միաժամանակ, ջանքեր է գործադրում՝ փոփոխելու եւ կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը եւ անցկացնում է ազատ ու անկախ ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են օրինակելի տարածաշրջանի համար, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 2012 թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսը բարեկամական հարաբերություններ է հաստատել Արցախի Հանրպետության Շուշի քաղաքի հետ,

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ այս բանաձեւի ընդունմամբ Լոս Անջելեսն իր հարգանքն է արտահայտում Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հանդեպ եւ արժանին է մատուցում Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների նկատմամբ ցուցաբերված զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, ինչպես նաեւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լոս Անջելեսը մաղթում է Արցախի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին խաղաղություն, բարգավաճում եւ շարունակական հաջողություններ ու կոչ է անում միջազգային հանրությանն ըստ արժանվույն ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն»:

Հիշեցնենք, որ բանաձեւը քաղաքային խորհրդին ներկայացրել էր խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ