News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբոր՝ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:

Զրուցեցինք նաեւ Նվեր Մնացականյանի հետ, ով նշեց, որ եղբոր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չի փոխվել: Նա ասաց, որ Ռուբեն Մնացականյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այդ մեղադրանքը դեռ չի էլ ապացուցվել: Նվեր Մնացականյանի եղբոր վրա համաներումը չի տարածվել, քանի որ դեռ դատավճիռ չկա:

Նշենք, որ  Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման  նախկին պետ Ռուբեն Մնացականյանին մարտի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝  2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:  Նա կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում:

Տպել
Ամենաշատ