News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում տնային պայմաններում բորբոսասունկ աճեցնելն սկսել է զանգվածային բնույթ կրել:

Ըստ մասնագետների` տվյալ սունկը բացառապես բուժիչ հատկանիշներ ունի եւ կարող է բուժել վերջին աստիճանի քաղցկեղը:

Բորբոսասնկի տնային աճեցման եղանակը հնարել է Հյուսիսային Կորեայի բանջարեղենի բազայի աշխատակցուհի Չխվե Սան Բոկը: Նրա եղանակն օգտագործել են ԿԺԴՀ-ի երկու հազարից ավելի գյուղատնտեսական ձեռնարկություններ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Pyongyang Times-ը:

Ըստ հետազոտողների` բորբոսասնկի թուրմը նպաստում է արագ նիհարելուն` առանց առողջությանը վնասելու (ամսական մինչեւ 5 կգ), կարգավորում է նյութափոխանակությունը, երիտասարդացնում է եւ արագ լավացնում վերքերը: Սունկն արդյունավետ է նաեւ քաղցկեղի վերջին աստիճանի դեպքում, քանի որ պարունակում է ուռուցքի հյուսվածքների աճը կասեցնող պրիրոգլյուտամատներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ