News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 4-6-ը ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունենալիք Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների եւ օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին նաեւ մասնակցում են հայկական ընկերությունները՝ «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ, «Սպեկտրալույս» ՓԲԸ,  «Աստրա Կրիստալս» ՓԲԸ:

Ցուցահանդեսը հանդիսանում է ամենախոշոր եւ ամենաազդեցիկ մասնագիտացված ցուցահանդեսներից մեկը բիոֆոտոնիկի, բիոբժշկական օպտիկայի, արդյունաբերական լազերների, օպտոէլեկտրոնիկայի, միկրոֆաբրիկացման եւ կանաչ ֆոտոնիկի ոլորտում: Ցուցահանդեսին ներկայացված են մոտ 1300 ընկերություն եւ այն ունի տարեկան 20000 այցելու:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ