News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում կան անձինք, որոնք միայն ուրախ են ղարաբաղյան հիմնախնդրի սրացման կապակցությամբ: Vesti.Az-ին  նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից միջազգային  հարաբերությունների խորհրդի անդամ, Միջազգային համագործակցության զարգացման  աջակցման հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Սոկոլովը:

Պատասխանելով նոր պատերազմի հնարավորության մասին հարցին՝ Սոկոլովը հույս է հայտնել, որ Ղարաբաղում նոր պատերազմն անիրատեսական է: «Նույնիսկ ռազմավարական հաղթանակի դեպքում՝այդ պատերազմում կպարտվեն Հարավային Կովկասում ապրող ժողովուրդները: Խնդրի պատերազմական լուծում չկա», - ընդգծել է Սոկոլովը:

Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական մամուլում մշտապես տեսնում է այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը նույնը չեն: Կա ՀԱՊԿ պայմանագիր, ուր ընդգրկված են Ռուսաստանը եւ Հայաստանը:  «Աստված չանի կոնֆլիկտ ծագի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եթե թեկուզ մեկ ռումբ ընկնի միջազգային իրավունքի սուբյեկտի վրա, ագրեսիա կհամարվի:  Այդ դեպքում ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ պայմանագրի պայմանները», - հայտարարել է Ալեքսանդր Սոկոլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ