News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգում թոշակառուների միության նախագահ Բորիս Իվչենկոն քաղաքային դատարանում 50 մլն ռուբլու հայց է ներկայացրել «Դոժդ» հեռուստաալիքի դեմ՝ բարոյական վնասի համար:

«Դա իմ անձնական նախաձեռնությունն է, հայցն անձամբ իմ կողմից է ներկայացվել»,-գործակալությանն է պատմել Իվչենկոն: «Դրա հետեւում տասնյակ հազարավոր մարդիկ են կանգնած»,-պարզաբանել է թոշակառուն:

Նա նաեւ նշել է, որ պահանջելու է «բարոյական պատասխանատվություն՝ բարոյական վնասի համար», եթե անգամ հայցը մերժվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի խոշորագույն արբանյակային օպերատորները դադարեցրել են «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը՝ «դրա խմբագրական քաղաքականության պատճառով»:

ԵԱՀԿ ներկայացուցիչ. «Դոժդ» հեռուստաալիքի հեռացումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանում լրատվամիջոցների խոսքի ազատությանը 

Ռուսական «Դոժդ»-ի սեփականատերը հայտարարել է հեռուստաալիքի փաստացի փակման մասին 

Ռուսաստանում «Դոժդ»-ը «վտարյալ» հեռուստաալիք է հայտարարվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ