News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Մասնավորապես, «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չի եկել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք այժմ դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել են նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։

Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը։ Այս պահին անձնակազմի անդամները բացատրում են նրանց, թե ներկայացումն ինչու չի կայացել։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5% վճարները։ Հանդիսատեսը ոչ միայն չի դժգոհել, այլեւ ողջունել է անձնակազմի քայլը ծափահարություններով։ Ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են։

 «Դեմ եմ» նախաձեռնությունը Facebook-ի իր էջում կոչեր է արել բոլորին շարժվել դեպի Օպերա և սատարել Օպերայի աշխատակիցներին։

Ահարոն Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց այլեւս ելույթ չեն ունենալու, մինչեւ չկասեցվի կենսաթոշակային նոր օրենքը. «Մարդիկ կան, որ ստանում են 30-40 հազար դրամ, ու ստացվում է, որ նրանք աշխատում են միայն կենսաթոշակայինի եւ երթուղայինի փող ունենալու համար»։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ֆոտոռեպորտաժներ