Ռուսական Իրկուտսկում 28-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ լողանալիս մջջայինը, որը լիցքավորման համար հոսանքին էր միացված, ընկել է ջրի մեջ:

Ոստիկանության տեղեկություններով՝ գիշերվա ժամը մեկին զոհվածի կինը հաղորդել է ոստիկանությանը, որ ամուսնու մահացած մարմինը գտել է ջրով լի վաննայում, հաղորդում է informing.ru-ն:

Օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ տղամարդը մահացել է էլեկտրահարման արդյունքում:

Հետաքննությունը շարունակվում է, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն: