News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Աղաբլիթը ուտում են Սուրբ Սարգիս Զորավարի տոնի նախորդ գիշերը՝ այս տարի՝ փետրվարի14-ին, բայց տոնից առաջ հարկավոր է 5 օր պաս պահել, իսկ պահքի վերջին օրը ծոմ պահել։  

«Աղաբլիթը Աստծո մարմինն է, որովհետեւ այն պատրաստում են աղից ու ալյուրից՝ այսինքն ցորենի մասնիկից եւ ջրից», - NEWS.am-ի հետ հետ զրույցում ասաց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին։

Ազգագրագետի խոսքով՝ աղաբլիթը պետք է պատրաստի ամուսնացած, երջանիկ կինը. «Այս կնոջ պատրաստած աղի բլիթի միջոցով սիրո, երջանկության էներգիան փոխանցվում է բլիթ ուտող աղջկան»։

Սուրբ Սարգիս Զորավարի տոնի նախորդ օրը աղաբլիթ, ըստ Ագուլեցու, ուտում են միայն երիտասարդ աղջիկները, որ երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն։

«Երազ տեսնելը կապված է հավատքի, կամեցողության, ցանկության հետ»,-ասաց Լուսիկ Ագուլեցին՝ նշելով, որ եթե երազ չեն տեսնում, ուրեմն չհավատալով են աղի բլիթ կերել։

«Քանի որ այս տարի ձիու տարի է, կապված տիեզերական ուժերի հետ շատ հավանական է, որ շատերը լավ երազներ կտեսնեն»,-ասաց Լուսիկ Ագուլեցին։

Ազգագրագետը բոլոր չամուսնացած աղջիկներին մաղթեց ճիշտ ընտրություն եւ մեծ սեր, որպեսզի լավ ընտանիք կազմեն և կարողանան ճիշտ երեխաներ դաստիարակել։

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է և նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիս Զորավարի օրը այս տարի նշում են փետրվարի 15-ին։

Տպել
Ամենաշատ