Facebook-ը նոր գենդերային տարբերակներ կառաջարկի «սեռ» բաժնում լրացնելու համար:
Facebook սոցցանցի ամերիկացի օգտվողներն այժմ կարող են ընտրություն կատարել գենդերային ինքնության 50 տեսակից, այսպիսով «իգական» եւ «արական» տարբերակներին կավելանան «բիգենդեր», «տրանսսեքսուալ», «անդոգրին» եւ սեռերի այլ տարբերակներ:
Facebook –ն իր միլիարդավոր օգտվողներին հնարավորություն է տալիս գենդերային ինքնությունը գաղտնի պահել: Օգտվողները կարող են նաեւ սահմանափակել ընկերներին, որոնք կկարողանան տեսնել իրենց սեռը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ համացանցային հսկան ԼԳՏՊ ակտիվիստների հետ մշակել է սեռերի բոլոր տարբերակները:
Ներկայումս հայտնի չէ, թե սեռերի 50 տեսակները երբ հասանելի կլինեն սոցցանցի ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող մասնակիցներին:




























