News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայերն ամենակարեւոր եվրոպական ժողովուրդն են, որը Մետաքսե ուղու ակտիվ գործունեության ժամանակ իր գենետիկ կապիտալն է ներդրել այժմյան չինացիների եւ խանի ժողովուրդների մեջ, ընդ որում 4 տոկոս համահարաբերակցությամբ, ինչը բավական շատ է: Ժամանակակից չինացիների գեները ցույց են տալիս ժամանակակից հայերի նախնիների հետ խաչասերում, ովքեր, հավանաբար, ամենաակտիվն էին Մետաքսե ուղում: Այդ մասին վկայում է փետրվարի 14-ին Մաքս Պլանկի գերմանական հասարակության ու Հարեթ Հալենթալի կողմից միգրացիայի ամենածավալուն քարտեզը, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Գենոգրաֆիան գիտություն է, որը հետեւում է միջազգային ու միջռասայական խառնուրդներին մուտացիաների հիման վրա, որոնք կուտակվում են սերունդերի հերթափոխում: Հենց այդ եղանակով պարզվել է, որ մարդկությունը ծագել է Ուգանդահում մի խումբ մարդկանց նախնիներից, Ամերիկայի բնակչության նախնիները ալթայական ժողովուրդներն են:

Նոր հետազոտության արդյունքները կարող են փոփոխություններ մտցնել դասագրքերում: Միգրացիայի քարտեզի համաձայն Ք.ա. 1300-ական թթ. մի խումբ ժողովուրդներ գաղթել են Եվրոպայի հյուսիսարեւմտյան հատված: 30-40 սերունդ է պահանջվել ուգրո-ֆիննական խմբի տարբեր ճյուղերին խաչասերվելու համար: Այդ կերպ նրանք մտել են ռուս ժողովրդի միջուկի մեջ:

Ռուս ժողովդրի համար հաջորդ կարեւոր իրադարձությունը Ք.ա. 1100-ական թթ. սկսված էկզոտիկ խաչասերումներն եին: Այժմյան բելառուսների նախնիները խաչասերվում են ալթայակ ժողովուրդների հետ: Հետաքրքիր է, որ մոնղոլ-թաթարները չեն, քանի որ այն փաստը, թե մոնղոլ-թաթարները խաչասերվել են ռուսների հետ, ճիշտ չէ: Մոնղոլներն ակտիվ մասնակցում էին այժմյան Չինաստանի, Ուզբեկստանի, Խազարական թագավորության, յակուտների, ճապոնացիների գենետիկ կապիտալի ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ