Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյանը, իսկ կատարել վերջինիս մտերիմ ընկեր Մովսես Ներսիսյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ սպանության հետքերը թաքցնելու նպատակով փետրվարի 1-ին Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին փետրվարի 1-ին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Տիգրան Ասատրյանն իմացել է Իսրայել Սարգսյանի մտադրության մասին, սակայն այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: