News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դուբայում դատական գործընթաց է սկսվել երկու հայի վերաբերյալ, ովքեր սպառնացել են սպանել մենեջերի ու նրա մարմինն ուղարել իր երկիր առաջին իսկ չվերթով:

Գործընկերոջ հետ վիճաբանությունից հետո երկու հայ՝ 34-ամյա Ա.Բ.-ն ու 35-ամյա Ա.Կ.-ն, սպառնացել են սիրիացուն, նրա որդուն՝ խոստանալով սպանել նրան, եթե չդադարի զանգահարել իրենց, հաղորդում է Gulf News-ը:Ա.Բ.-ն նաեւ մեղադրվում է ավտոմեքենաներով հետապնդման ժամանակ Մ.Ֆ.-ի կյանքը մտածված վտանգելու մեջ: Իր հերթին պատասխանողը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ա.Կ.-ի ու Մ.Ֆ.-ի միջեւ ֆինանսական վեճ է եղել, իսկ հենց ինքը վարորդական իրավունք չի ունեցել ու չի կարողացել ինչ-որ մեկին վտանգի ենթարկել, քանի որ վարել չգիտի: Երկրորդ մեղադրյալը դատական նիստին չի ներկայացել:

Դատական գործընթացի ժամանակ հայցվորը հայտարարել է, որ վեճը ծագել է Ա.Կ.-ի խաբեությունից հետո, ով չի ցանկացել գումար տալ, ինչից հետո սկսել է հեռախոսով սպառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ