News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը.

Համաձայն ղարաբաղյան հակամարտության կողմերի ներկայացրած վիճակագրության՝ վերջին տարիներին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մի քանի անգամ ավելացել են։ Ի՞նչ եք կարծում, գոյություն ունե՞ն խախտումների թվի ավելացմանը հակազդող մեխանիզմներ։

1994թ. մայիսին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը եւ կողմերի քաղաքական կամքը սահմանին եւ շփման գծում իրավիճակի որոշիչ գործոններն են։ 1995թ. փետրվարին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո մշակվել էին հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ընթացակարգերը։ Ավելին, կողմերի համաձայնությամբ եւ աջակցությամբ ես եւ իմ գործընկերները հաճախակի այցեր ենք կատարում սահման եւ շփման գիծ։ Այցերի նպատակը կողմերի միջեւ վստահության ամրապնդումն է, եւ նման միջոցառումները քանիցս օգնել են թուլացնել լարվածությունը։

Որքանո՞վ է, ըստ Ձեզ, կարեւոր դիպուկահարներին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանից եւ ԼՂ-ի ու Ադրբեջանի շփման գծից հեռացնելը։

Համապատասխան մարմինների տեղեկությունների համաձայն՝ դիպուկահարներն են պատասխանատու սահմանին եւ շփման գծում մահվան եւ վիրավորումաների դեպքերի մեծ մասի համար։ Դիպուկահարների հեռացումը կյանքեր կփրկեր եւ կթուլացներ լարվածության մակարդակը։ Դիպուկահարներին հեռացնելու համաձայնություն տալով՝ կողմերը նաեւ կնպաստեն միմյանց հանդեպ վստահության բարձրացմանը եւ արդյունավետ բանակցությունների առավել բարենպաստ միջավայր կստեղծեն։

Ի՞նչ եք կարծում, որքանով են արդյունավետ ԵԱՀԿ դիտարկումները։ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատն ընդլայնելու, դաշտային օգնականների թիվն ավելացնելու անհրաժեշտություն կա՞։

ԵԱՀԿ առաքելության այցերը սահման եւ շփման գիծ չեն կարող փոխարինել հրադադարի վերահսկողության մեխանիզմներին, որոնք կարելի է տեսնել աշխարհի տարբեր բազմաթիվ մասերում։ Այնուամենայնիվ, տեղացի հրամանատարները եւ պատասխանատու այլ անձինք շարունակում են պնդել, որ մեր այցերը արժեքավոր հնարավորություն են ներգրավված կողմերի համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման եւ անհրաժեշտության դեպքում լարվածության վտանգը նվազեցնելու համար։ Նման այցերը նաեւ թույլ են տալիս ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին իրազեկել, թե ինչպիսին է իրավիճակը տեղում։

Ինչ վերաբերում է անձնական ներկայացուցչի մանդատին, այն որոշվում է ԵԱՀԿ անդամ մասնակից երկրների միջեւ փոխհամաձայնության /կոնսենսուսի/զիջման ճանապարհով, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը։

Ինչպե՞ս եք վերաբերվում երկարատեւ (մի քանի օր) եւ հանկարծակի առանց նախազգուշացման դիտարկումների անցկացմանը։

ԵԱՀԿ առաքելությունները խմբերը սովորաբար սահման եւ շփման գիծ են այցելում են երկու շաբաթը մեկ, երբեմն մի քանի ժամով, երբեմն՝ ավելի երկար։ 2013թ. ապրիլին, օրինակ, ես եւ իմ գործընկերները երկու մի քանի օր շարունակ այցելեցինք շփման գծի երկու հատվածներ։

Իմ պարտքն է կողմերի հետ աշխատել՝ քաղաքական հուսալի երկարատև կարգավորման համար քայլեր մշակելու համարուղղությամբ։ Ինչ վերաբերում է դիտարկումների գծով գործունեությանը, հիմնական մարտահրավերներն են բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները, ինչպես նաեւ նման միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովումը։ Այս պատճառներով սահման կամ շփման գիծ չհայտարարված այցերը հնարավոր չեն։

Կա՞ն, այսպես կոչված, Աստրախանի պայմանավորվածությունների իրագործման մեխանիզմներ:

2010թ. հոկտեմբերին Աստրախանում Ռուսաստանի նախագահի հրավերով կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց ընդունած հայտարարությունում պայմանավորվել էին ռազմագերիների փոխանակում կատարել եւ վերադարձնել սպանվածների մարմինները՝ ԵԱՀԿ ՄԽ-ի եւ ԿԽՄԿ-ի աջակցությամբ: Ես շարունակում եմ սերտ համագործակցությունը մասնակից բոլոր կողմերի հետ՝ ռազմագերիներին, ձերբակալված քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ սպանվածների մարմինները վերադարձնելուն աջակցելով:

Սահմանին եւ շփման գծում միջադեպերը քննելու մեխանիզմներ ստեղծելու հնարավորություն կա՞: Ձեր ղեկավարած խումբը, այնուհանդերձ, ինքնուրույն կատարո՞ւմ է միջադեպերի սեփական հետաքննություն:

Մեր թիմերը ոչ մանդատ /լիազորություն/ ունեն, ոչ էլ միջադեպերը քննելու համար անհրաժեշտ հնարավորություններ:

Պարոն դեսպան, Դուք արդեն տարիներ շարունակ զբաղեցնում եք գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը: Ի՞նչ կմաղթեք հակամարտող կողմերին:

Ես պատիվ ունեմ հանդիպել, շփվել եւ աշխատել տարբեր սերնդի հայ եւ ադրբեջանցի տղամարդկանց եւ կանանց հետ՝ ամբողջ տարածաշրջանում: Որոշ մարդիկ ունեն հանրային կյանքի հարուստ կենսագրություն, մյուսները պարզապես անհատներ են: Նրանց բոլորի կյանքի վրա գրեթե հավասարապես ազդել են հակամարտությունը եւ դրա հետեւանքները: Նրանց մեջ կան մի շարքԿան բազմաթիվ մարդիկ, ովքեր ոչ միայն ցանկանում են խաղաղություն եւ հաշտություն, այլեւ այնպիսիք, ովքեր եռանդով աշխատում են այդ նպատակներին հասնելու ուղղությամբ: Ես նրանց հաջողություն եմ ցանկանում մաղթում եւ հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել աշխատել միասին՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ