Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախագահի դուստր Գուլնարա Քարիմովայի մերձակա շրջապատից մի քանի մարդու:

Ինչպես ասվում է Ուզբեկստանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, «բերման են ենթարկվել» Գայանե Ավագյանը, Ռուստամ Մադումարովը ու Եկատերինա Կյուեւան: Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ նրանք մեղադրվում են Terra Group, Prime Media, Gamma Promotion եւ այլ ընկերությունների դեմ քրեական գործերի շրջանականերում:

Մադումարովը, որի ուզբեկական լրատվամիջոցները կոչում են Քարիմովայի քաղաքացիական ամուսին, գործարար է ու խանութների ցանցի սեփականատեր: Ավելի վաղ նրան արդեն ձերբակալել էին նախորդ տարվա աշնանը, սակայն այդ մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Տեղական լրատվամիջոցները Գայանե Ավագյանին հիշատակում են որպես Քարիմովայի «աջ ձեռք»: 2012-ին Ավագյանի անունը լրատվամիջոցներում շրջանառվել է ՝ կապված մեծ կաշառքների հետ, հաղորդում է «Lenta.ru»-ն: