News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Արդեն 15 ընկերություն աշխատանք է առաջարկել Մետրոպոլիտենի երեք մեքենավարներին, ովքեր փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվել էին աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքից հեռացված Գագիկ Գալստյանը:

«Մարդիկ, իմանալով, որ մեզ անհիմն գործից հեռացրել են, զանգում ու մեզ աշխատանք են առաջարկում: Երեւի մոտ 15 առաջարկ արդեն ունենք: Կարծում եմ՝ մարտի 1-ից կանցնենք գործի»,- ասաց Գագիկը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչպիսի առաջարկներ են ստացել:

Նշենք, որ բացի Գագիկ Գալստյանից՝ փետրվարի 14-ին ազատվել են նաեւ Սեւակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գեւորգյանը: Երեկ՝ փետրվարի 17-ին նրանք հանդիպել են ընկերության տնօրենի հետ եւ ստորագրել ազատման փաստաթղթերը:

«Պաշտոնապես ասացին, որ աշխատանքային անվստահության պատճառով են ազատում, իսկ ներքին կարգով հասկացրին, որ ակցիային մասնակցելու համար: Ասացին՝ ինչի եք է ակցիային մասնակցել»,- պատմեց Գագիկը:

Մետրոպոլիտենի աշխատակիցներն արդեն փաստաբան ունեն, որն այս պահին ծանոթանում է գործին. ««Դեմ եմ» նախաձեռնությունը փաստաբան առաջարկեց, բայց մենք ուրիշին ենք ընտրել, ում հետ քննարկում ենք մեր առաջիկա քայլերը»:

Գագիկ Գալստյանն ու ընկերները դեռ հստակ չեն որոշել՝ դատարան դիմելու են, թե ոչ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ