News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելը չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-Եվրամիություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վրա, քանի որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել եւ զարգացնել Եվրամիության անդամ երկրների հետ ձեւավորված փոխգործակցությունը՝ մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, գիտամշակութային եւ այլ հումանիտար ոլորտներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանում Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումից հետո ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջականերում համագործակցությանը եւ նոր հնարավորություններին:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում Լատվիայի նախագահության ընթացքում հնարավոր առաջնահերթությունները: Արտակ Զաքարյանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտում է կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու բոլոր նախաձեռնությունները՝ բացասական ազդեցություն ունենալով վստահության մթնոլորտի ձեւավորման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ