News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը դատապարտում է մի խումբ ակտիվիստների՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան փողոցը Մայդանում զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի անունով «վերանվանելու» փորձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Սահակյանը:

Նա նշեց, որ այդ մասին կարդացել է համացանցում, դատապարտում է: «Բնակիչներն էլ վրդովված եկել են, ասում են՝ ով են էդ ակտիվիստները, որ նման բան անեն կամ ինչի ակտիվիստ են: Մեր քաղաքապետի, ավագանու որոշումը երկու կամ երեք կասկածելի վարքով մարդիկ չեղյալ են հայտարարում: Իրենք էլ շատ լավ գիտեն, թե մեր ժողովրդի կարծիքը ինչպիսին է, դրա համար գիշերով են եկել արել այդ ամեն ինչը»,-ասաց Գագիկ Սահակյանը:

Քաղաքապետը պարզաբանեց, որ ակտիվիստիները այդ պաստառը փակցրել են, նկարել եւ հանել: Ակցիա անցկացրած անձանց կարծիքը, թե նման բռնակալների անունով հրապարակ չպետք է լինի Հայաստանում՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, Գագիկ Սահակյանը չի կիսում:  «Իրե՞նք են որոշում՝ ով է բռնակալ, ով՝ ոչ»:

Մեր դիտարկմանը, թե Ուկրաինայում արդեն 100 մարդ է մահացել, քաղաքապետն այսպես հակադարձեց. «Այսինքն՝ 100 մարդ եթե մահացել է, ուրեմն՝ բռնակա՞լ կա: Ֆրանսուա Օլանդի մասին  ի՞նչ կասեք որպես բռնակալի: Էդ երեխաներին, ակտիվիստներին եթե հանդիպես, իրենց բացատրի, որ ամեն մեկը իր չափով թող մտածի: Եթե իրենք մտածում են, որ միջազգային կարգի էքսպերտներ են բռնակալի կամ մարդասպանի պիտակներ են կացնում մարդկանց, թող հասկանան՝ իրենք ով են, իրենց ծագումը հասկանան, նոր նման բաներ ասեն»:

Նշենք, որ Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում, փետրվարի 20-ին,  մի խումբ ակտիվիստներ՝ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը, Մարիամ Մարգարյանը, Ուկրաինայի նախագահի անունը կրող հրապարակում Յանուկովիչի անունով ցուցանակի վրա  փակցրել են նոր ցուցանակ, ըստ որի այդ հրապարակն այսուհետ կոչվելու է Կիեւի Մայդանում իր իրավունքների համար մարտնչող, առաջին զոհ, մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անվամբ։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ անթույլատրելի է, որ Միլոշեւիչի, Չաուշեսկուի եւ շատ այլ բռնակալների հավակնություններ ունեցող  գործիչ Յանուկովիչի անունով հրապարակ լինի ՀՀ  տարածքում:

Հիշեցնենք, որ Սերգեյ Նիգոյանը զոհվել էր ուժային կառույցների եւ ցուցարարների հետ բախման արդյունքում: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Նիգոյանին համարել էր Եվրոմայդանի պայքարի խորհրդանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ