News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի փետրվարի 20-ի համերգի տեսագրությունը կուղարկվի Լոնդոն, եւ մի քանի ամիսների ընթացքում պարզ կլինի` ռեկորդ սահմանվել է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  համերգի համակարգող Սուսաննա Զորանյանը:

Մադոյանին համերգի ընթացքում հաջողվել է առանց նոտաների կատարել Նիկոլա Պագանինիի վեց կոնցերտները, մի բան, որը բացի Պագանինիից դեռ ոչ մեկին չէր հաջողվել:

Այն հարցին, թե ինչ տրամադրություն ուներ ջութակահարը համերգից հետո, համերգի համակարգողը  հարցով պատասխանեց. «Ի՞նչ է զգում կինը ծննդաբերելուց հետո` ուրախություն, զմայլանք, հուզմունք»:

Գինեսի համաշխարհային հանձնաժողովի հայաստանյան պատասխանատու Վարդան Թովմասյանը NEWS.am-ին ասաց, որ համերգին հետեւել է մասնագետներից կազմված հանձնաժողովը, համերգն տեսաձայնագրվել է, որպեսզի ուղարկվի Լոնդոն:

Պարոն Թովմասյանի խոսքով, ռեկորդի հաստատման գործընթացը կարող է տեւել մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 20-ին, աշխարհահռչակ հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ (մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ) առանց նոտաների կատարեց Նիկոլո Պագանինիի բոլոր վեց կոնցերտները:

Իսկ դեռեւս 2000թ. Նիկոլայ Մադոյանը երեք օր անընդմեջ 3 ժամ 40 րորպե անգիր կատարումով  ունկնդրին էր ներկայացել Բեթհովենի դաշնամուրի եւ ջութակի համար գրված «10 սոնատների» շարքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ