News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիեննայի համալսարանի գիտնականները հայտնում են, որ նարդոսը ամբողջությամբ  կարող է փոխարինել հակադեպրեսանտներին։ Բուրավետ բույսն ազդում է մարդու հոգեկան եւ նյարդային համակարգի վրա այնպես, ինչպես հաբերը։  Սակայն ի տարբերություն  դրանց, կողմնակի ազդեցություններ չի թողնում։

Մասնագետները 10 շաբաթվա ընթացքում ուսումնասիրություն են անցկացրել՝ նյարդային խնդիր ունեցող 500 մարդու մասնակցությամբ: Հիվանդներն ընդունել են իրենց նշանակված հանգստացնողները եւ նարդոսի հիմքով հաբեր: Արդյունքները ցույց են տվել, որ հոմեոպատիկ  դեղեր  օգտագործող խմբի կամավորների նյարդային լարվածությունը նկատելի նվազել է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Բուսական դեղամիջոցներ օգտագործող խմբում նյարդային լարվածության մակարդակը նվազել էր 14 աստիճանով, իսկ սինթետիկ դեղամիջոցներ օգտագործողներինը՝  11 աստիճանով:

Նարդոսում նյութեր կան, որոնք ազդում են ուղեղում կատարվող քիմիական գործընթացների վրա: Դրանք կարգավորում են նյարդային համակարգի գործունեությունը, վերացնում սթրեսի հետեւանքները: Քնի խանգարումների, բարձր ճնշման դեպքում օգնում է նարդոսի յուղի հոտը: Այն բնական ցավազրկող է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ