Ռուսաստանը որոշում կընդունի Ուկրաինային հերթական ֆինանսական հատկացման վերաբերյալ այն բանից հետո, երբ Կիեւում ձեւավորվի նոր կառավարություն: Այդ մասին հաղորդել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Մենք իսկապես քննարկել ենք Ուկրաինայից 2 մլրդ եվրապարտատոմսերի գնման հարցն անցյալ շաբաթ, սակայն քանի որ քաղաքական դրությունը կտրուկ փոխվեց, մենք պետք է հասկանանք, որ կառավարության հետ ենք համագործակցելու, ուստի մտադիր ենք սպասել նոր կառավարության ձեւավորմանը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինային բարդ տարի է սպասվում: «Մեծ պարտքերի մարում է սպասվում, այդ թվում նա ԱՄՀ-ին»,- պարզաբանել է Սիլուանովը:
Նախարարը նաեւ հավելել է, որ Սիդնեյում «ֆինանսական քսանյակի» նախարարների նիստի ժամանակ «քննարկվել է ուկրաինական ղեկավարության ԱՄՀ-ին դիմելու հարցը վարկային օգնություն ստանալու վերաբերյալ՝ համակարգային ռեֆորմների փոխարեն»:
«Ուկրաինայում անհրաժեշտ է կառավարություն ձեւավորել, որպես առաջին քայլ, հստակեցնել իշխանության մարմինները, որպեսզի կառավարությւոնը դիմի ԱՄՀ-ին նման աջակցության համար: Մենք համարում են, որ նման դրությունը համապատասխանում է Ուկրաինայի շահերին»,- հայտարարել է Սիլուանովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է ԱՄՀ-ի Ուկրաինային ներկայացվող պահանջներին: «Հիմնադրամը մեծ փորձ ունի երկրների հետ, որտեղ վճարունակության ու բյուջի հետ կապված բարդ դրություն է: Կան մշակված գործողություններ նման դեպքերի համար»,- եզրափակել է ՌԴ Ֆինանսների նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























