Մեծ Բրիտանիան Արեւմուտքի մյուս երկրների հետ միասին պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինային տրաադրվող օգնության փաթեթը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
Ըստ որում, նա ճի նշել գումարը, որը Մեծ Բրիտանիան ու մյուս երկրները պատրաստ են տրամադրել Ուկրաինային:
«Առաջնայինը Կիեւի եւ մյուս քաղաքների կենտրոնում քաղաքական կայունության ու կարգի վերականգնումն է»,-հայտարարել է Օսբորնը Սիդնեյում, որտեղ նա մասնակցել է «ֆինանսական քսանյակի» նիստին:
«Սակայն կարծում եմ, որ «քսանյակը» պետք է հասկացնի, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու մյուսները, միջազգային օգնություն կտրամադրեն եւ, որ ԱՄՀ ու ԵՄ միջոցով մենք պետք է պատրաստ լինենք աջակցել այդ երկրին հենց որ ձեւավորվի ճանաչված ու լեգիտիմ քաղաքական իշխանություն, որի հետ մենք գործ կունենանք»,-նշել է Օսբորնը:
«Մենք պետք է պատրաստ պահենք չեքերի գրքույկները՝ օգնելու Ուկրաինայի ժողովրդին վերականգնել իրենց երկիրը»,-հայտարարել է ֆինանսների նախարարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը:




























