News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան կարող էր սպանված լինել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աչքի առաջ, գրում է վրացական «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթը:

Ըստ թերթի՝ Վրաստանի դատախազությունը  չի շտապում հրապարակել Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննության արդյունքները, քանի որ«Միխայիլ Սահակաշվիլիի անմիջական մասնակցության փաստեր է գտել»:

 Մամուլը գրում է, որ Ժվանիան նախագահական «Շավնաբադա» նստավայրում է սպանվել՝ Սահակաշվիլիի եւ ՆԳՆ այն ժամանակվա նախարար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ: Հետո նրա դին արկղի մեջ տեղափոխել են բնակարան, որտեղ էլ բեմականացվել է դժբախտ պատահարից՝ շմոլ գազի թունավորումից  առաջացած մահը:

Թերթը պնդում  է, որ քննությունը ձայնագրություն ունի, որտեղ Սահակաշվիլիի ձայնին նման ձայնը ասում է. «Հիմա դիակը հեռացրու եւ արա այնպես, ինչպես պայմանավորվել էինք»:

«Ինտերֆաքսը» Վրաստանի գլխավոր  դատախազությունից հետաքրքրվել է տեղեկության հավաստիության մասին, սակայն գերատեսչությունը չի հաստատել՝ ասելով, որ գործի քննությունը շարունակվում է:

Զուրաբ Ժվանիան մահացած էր հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ին՝ Թբիլիսիի բնակարաններից մեկում: Ըստ քննության պաշտոնական վարկածի՝ ողբերգական մահվան պատճառ էր դարձել շմոլ գազից թունավորումը:

ած էր հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ին՝ Թբիլիսիի բնակարաններից մեկում: Ըստ քննության պաշտոնական վարկածի՝ ողբերգական մահվան պատճառ էր դարձել շմոլ գազից թունավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ