Երեւանի Նոր Նորքի բնակիչ 17-ամյա Վարդան Ա.-ն մեղադրվում է դպրոցի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մուշեղ Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 25-ին ժամը 14:00-ի սահմաններում: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող թիվ 166 դպրոցի բակում տեղի ունեցած վիճանաբանության ընթացքում Վարդանը բռունցքներով դիտավորությամբ հարվածել է Մուշեղ Հ.-ի գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:
17-ամյա Վարդանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Վարդան Ա.-ն կալանավորված է:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 3-ին:



























