Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնում է Ղրիմ՝ աջակցելու այնտեղի ռուսներին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է  ՈՒՆՆ-ն:

Նշենք, որ ավելի վաղ Քադիրովը ուկրաինական «Աջ հատվածը» համեմատել էր նացիստների հետ՝ նշելով, որ Գեստապոյում, ՍՍ-ում առանցքային պաշտոնները զբաղեցրել են հենց այդ կազմակերպությունների ներկայացուցիչները: