Կիեւի Մայդանի բեմում կարդացել են Ուկրաինայի ապագա նախարարների անունները:

Հաղորդվում է, որ «Եվրոմայդանի» պարետ Անդրեյ Պարուբին խնդրել է Մայդանից աջակցել նախարարների թեկնածությունները, որոնք ներառվել են կառավարության կազմում: «Նրանք կանգնել են մեզ հետ Մայդանում, խնդրում են աջակցել նրանց»,-ասել է պարետը:

Ելույթ են ունեցել նաեւ աֆղանցիներին ներկայացնող, հարյուրապետ Դմիտրի Բուլատովը, պարետ Ստեպան Կուբիվը, Տատյանա Չերնովիլը, Սերգեյ Պոյարկովը, Ալեքսանդր Տուրչինովը, որը խոստացել է նախագահական ընտրություններից հետո խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Ես հրաժարական կտամ, որպես մարդ, որը կատարել է իր պարտականությունները»,-ասել է նա:

Հավաքը վարող Եվգենի Նիշչուկը կարդացել է հնարավոր նախարարների անունները.

Հակակոռուպցիոն բյուրո – Տատյանա Չերնովիլ

Լյուստրացիոն կոմիտե  - Եգոր Սոբոլեւ

Վարչապետի թեկնածու – Արսենի Յացենյուկ

Փոխվարչապետ եվրաինտեգրման հարցերով  - Բորիս Տարասյուկ

Փոխվարչապետ մարդասիրական հարցերով – ՕլգաԲոգոմոլեց

Փոխվարչապետ տարածքային քաղաքականության հարցերով – Վլադիմիր Գրոյսման

Փոխվարչապետ – Ալեքսանդր Սիչ

Արդարադատության նախարար – Պավել Պետրենկո

Ֆինանսների նախարար – Ալեքսանդր Շլապակ

Էկոնոմիկայի նախարար – Պավել Շերեմետ
Կրթության նախարար – Սերգեյ Կվիտ

Առողջապահության նախարար – Օլեգ Մուսի

Սոցիալական քաղաքականության նախարար – Լյուդմիլա Դենիսովա

Բնապահպանության նախարար – Անդեյ Մոխնիկ

Մշակույթի նախարար – Էվգենի Նիշչուկ

ԱԳ նախարր – Անդրեյ Դեշչիցա

Գյուղատնտեսական քաղաքականության նախարար – Ալեքսանդր Միրնի

Աշխատակազմի նախարար – Օստապ Սեմերակ

Վառելիքի եւ էներգետիկայի նախարար – Յուրի Պրոդան

Երիտասարդության եւ սպորտի նախարար – Դմիտրի Բուլատով
ՆԳ նախարար – Արսեն Ավակով

Ենթակառուցվածքների նախարար – Եվգենի Կոստյուրչենկո (քննարկվում է)

Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, հաղորդում է Censor.net-ը: