News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչ ուկրաինացիները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելու այդ նախկին խորհրդային երկրում փոփոխություններ, մտահոգիչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ մեկ այլ հետխորհրդային հանրապետությունում: Կիեւում ցուցարարներն այրում էին անվադողեր, որպեսզի արտահայտեն իրենց ցասում, իսկ Ադրբեջանում՝ մարդիկ այրում են իրենք իրենց: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը:

Ինքնահրկիզման առաջին հայտնի դեպքը տեղի է ունեցել երկու ամիս առաջ ու դրան արդեն հետեւել է առնվազն ութ դեպք: «Դա Ադրբեջանի կառավարությունում կոռուպցիայի դեմ բողոքի նոր ձեւ է: Գնալով ավելի շատ մարդիկ են ինքնահրկիզվում կառավարական շինությունների առաջ»,-ասել է «Ատլաս» ՀԿ ղեկավար Էլհան Շահինօղլուն:

Հիշեցնենք, որ վետերան, հաշմանդամ Զաուր Հասանովը ինքնահրկիզվել էր դեկտեմբերի 25-ին՝ բողոքելով իր ծովափնյա սրճարանն ավիրելու դեմ: Ինքնահրկիզման տեսագրությունը տարածվել է ինտերնետում, սոցցանցերում, որից հետո հազարավոր մարդիկ քննադատել են կառավարությանը:

«Human Rights Watch» եւ «Transparency International»-ի համաձայն՝ այդ պետությունն առավել կոռումպացված ու ռեպրեսիվ պետությունների ցանկում է, որտեղ խատվում են խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ