News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես ներողություն եմ խնդրում Ուկրաինայի ժողովրդից, որ իմ ուժերը չներեցին կայունությունը պահպանելու համար, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Ես ցանկանում եմ ամենից առաջ ներողություն խնդրել վետերաններից, Ուկրաինայի ժողովրդից` Ուկրաինայում կատարվածի համար, այն բանի համար, որ չկարողացա պահպանել կայունությունը, որ թույլ տվեցի այն ամենաթողությունը, որը կատարվում է երկրում», - հայտարարել է նա:

Յանուկովիչը՝ «որպես գործող նախագահ», ասել է, որ «Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում` լայն ինքնիշխանությամբ»: «Ղրիմում կատարվող իրադարձությունները Կիեւի հանցավոր հեղաշրջման բնական արձագանքն են, ղրիմցիները չեն ենթարկվի ազգայնականներին եւ հանցագործներին»,-հայտնել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ