Ամերիկացի Վեբսթեր Լուկասը McDonald`s-ի դեմ 1,5 մլն դոլարի հայց է ներկայացրել այն բանի համար, որ պատվերի հետ միայն մեկ անձեռոցիկ են բերել:
Նրա խոսքով՝ հունվարի 29-ին նա Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվողն Փաքոյմա բնակավայրում ուտելիք է պատվիրել McDonald`s-ում եւ ուտելիքի հետ միայն մեկ անձեռոցիկ է ստացել: Երբ նա մոտեցել է մենեջերին, որ լրացուցիչ անձեռոցիկ վերցնի, կոպիտ մերժում է ստացել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով TMZ-ն:
Աֆրոմաերիկացի Վեբսթեր Լուկասը պնդում է, որ մենեջերը քթի տակ ռասիստական արտահայտություններ է արտաբերել:
Ավելի ուշ Լուկասը էլեկտրոնային փոստով բողոք է գրել առեւտրի կետի ղեկավարությանը, պնդելով, որ չի կարողանում աշխատել հոգեբանական վիճակի պատճառով: Նրան անվճար համբուրգերներ են առաջարկել, ինչը Լուկասը վիրավորական է համարել:




























