News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը հայտարարի իր անկախության մասին, ապա կհայտնվի թուրքական ենթակայության ներքո: Այդ մասին գրում է թուրքական Hürriyet թերթը:

Հոդվածի հեղինակի խոսքով այդ մասին է վկայում համաձայնագիրը, որը կնքվել է 230 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի եւ Ռուսական կայրության միջու, որով թերակղզին Օսմանյան կայրության կազմից անցել է Ռուսաստանին: Փաստաթուղթը ստորագրվել է ռուս կայսրուհի Եկատերինա Մեծի հետ 1783թ.-ի ապրիլի 19-ին:

«Սակայն կարեւորագույն կետերից մեկն այն է, որը պայմաններ է նախատեսում, որոնց համաձայն թերակղզին չի հայտարարի անկախության մասին եւ չի կարող փոխանցվել երրորդ կողմին: Հակառակ դեպքում Ղրիմն ինքնաբերաբար հանձնվում է Թուրքիային»,- պնդում է հոդվածի հեղինակը:Ընդ որում նշվում է, որ դեռ 1991թ.-ին՝ ԽՍՀՄ փլուզումից եւ Ուկրաինան անկախացավ, Թուրքիան իրավունք ուներ վերադարձնել Ղրիմի:

«Սակայն Թուրքիայի կառավարությունը, որն այն ժամանակ գլխավորում էր Թուրգութ Օզալը, հաշվի առնելով Թուրքիայի հյուսիսում աշխարհաքաղաքական փոփոխություններին ու առհասարակ համաշխարահային կառույցի փոփոխությունը, առաջ չքաշեց դիրքորոշումը: Սահմանափակվեց միայն նրանով, որ պահանջեց վերականգնել Ղրիմի թաթարների իրավունքները, ովքեր Ղրիմում ազգային փոքրամասնություն են կազմում»,- ասվում է հրապարակման մեջ:

Սակայն եթե Ղրիմը ցանկանա միանալ Ռուսաստանին, անհրաժեշտ կլինի փաստացի անկախանալ Կիեւից: «Եվ հենց այդ պահին, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Թուրքիան կարող է հայտարարել. «Ղրիմը վերցնում եմ իմ հսկողության ներքո»,- եզրափակել է հեղինակը, հաղորդում է iPress.ua-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ