«Դոժդ» հեռուստաալիքը հնարավորություն ունի աշխատել եւս երկու ամիս, եթե կրճատեն նրա աշխատակիցների աշխատավարձերը: Այդ մասին ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքների խորհրդի նիստում, որում քննարկվել է լրատվամիջոցների զարգացման խնդիրը, հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեեւան:
«Մեզ ապրելու մեկ ամիս մնաց: Կխնդրեմ աշխատակիցներին կրճատել աշխատավարձը, այդ դեպքում երկու ամսվա հնարավորություն կլինի: Մենք կորցրել են եկամուտների 80 տոկոսը, հեռուստադիտողների գումարներն ալիքի աշխատանքի համար բավական չեն»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Միխայիլ Զիգարը հաղորդել է, որ հեռուստաալիքի հոգաբարձուների խորհուրդ համաձայնել են մտնել Վլադիմիր Պոզները, Յասեն Զասուրսկին եւ Ալեքսանդր Սոկուրովը:



























