Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Թայեթի եւ ԵՄ արտաին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի զրույցը: Համացանցում տարածվել է երկու դիվանագետների զրույցի ձայնագրությունը, որում Փայեթը վերապատմում է Կիեւում անկարգությունների ժամանակ երկու կողմերին կրակող դիպուկահարնեի մասին վարկածը: Իրենց հերթին որոշ լրատվամիջոցներ նախարարի խոսքը ներկայացրել որպես «ապացույց», թե դիպուկահարներին վարձել են ընդդիմադիրները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Էստոնայի արտաքին քաղաքականության գեատեսչության ղեկավարին:

Փայեթը, հաստատելով զրույցի իսկությունը, ճեպազրույցի ընթացքում պարզաբանել է, որ վերապատմե է վարկածը, որն իրեն Կիեւում պատմել էր հանրային գործիչ, բժիշկ Օլգա Բոգոմոլեցը:  

Էշթոնի հետ հեռախոսազրույցում Փայեթն ասել էր, թե Բոգոմոլեցի խոսքով, դիպուկազարկ կրակից զոհված ոստիկաններն ո ցուցարարները, դատելով «ձեռագրից», գնդակահարվել են միեւնույն դիպուկահարների կողմից:

«Ես կոչ եմ անում լրագրողներին ուշադիր վերաբերվել այդ ձայնագրությանը, ես խոսել եմ միայն այն մասն, թե ինչ վակածներ կան Ուկրաինայում կատարվածի վերաբերյալ», ասել է նախարարը:

«Ես գնահատականներ չեմ տվել: Ես միայն մտահոգություն եմ հայտնել, որ եթե այդ վարկածները սկսեն ապրել իրենց կյանքով, դա կարող է վնասել իրավիճակին»,- ասել է նախարարը:

Իր հերթին Օլգա Բոգոմոլեցը լագրողներին հայտնել է, թե, առաջինը, Փայեթին չի ասել երկու կողմերից սպանվածների մասին, քանի որ ի տեսել զոհված ոստիկանների: Երկրորդ, ինքը ենթադրություն չի արել, որ դիպուկահարներին կարող էր ղեկավարել Մայդանից ին-որ մեկը: