News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման համար Սեւ ծով մտած ամերիկյան 2 ռազմանավերից մեկը անսարքության պատճառով վերանորգման է կանգնած Սամսունի նավահանգստում։

Թուրքական Ulusalkanal կայքի փոխանցմամբ՝ Սոչիում օլիմպիական խաղերի ավարտից հետո ամերիկյան 2 հետախուզական ռազմանավերից USS Taylor-ը վերանորոգման պատճառով դեռեւս կանգնած է թուրքական Սամսուն քաղաքի նավահանգստում։

USS Taylor-ը փետրվարի 12-ին վառելիքի լիցքավորման համար մոտեցել էր Սամսունի նավահանգստին եւ այդ ժամանակ վնասվել էր, որից հետո վնասված հատվածները վերանորոգելու համար ԱՄՆ-ից Թուրքիա են ժամանել 39 մասնագետ։

Սամսունի նավահանգստի տնօրեն Այհան Ունալը հայտնել է, թե ռազմանավի վերանորոգումը դեռ շարունակվում է, իսկ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը թույլատրել է ամերիկյան ռազմանավին Սեւ ծովի ջրերում մնալ մինչեւ ապրիլի 6-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ