News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Գյուտարար թոշակառու Հենրիկ Մխիթարյանը այսօր՝ մարտի 6-ին, Կառավարության շենքի մոտ NEWS.am-ի լրագրողին ասել է, որ հացադուլ է հայտարարում՝ պահանջելով, որ գործադիրը ֆինանսավորի իր գյուտերի իրականացումը։

«Ես հավերժական շարժիչի, հիդրոէլեկտրակայանի գյուտեր եմ արել, ունեմ արտոնագրեր, որոնք չեն ֆինանսավորվում, այդ պատճառով էլ հացադուլ եմ հայտարարել։ Մինչեւ անձրեւ գալը կմնամ այստեղ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ իր գյուտերը կարող են լուծել գլոբալ տաքացման խնդիրը, էներգետիկ ճգնաժամը եւ երկրագունդը դարձնել դրախտ։

«Հայաստանում պետք է հզոր հիդրոէլեկտրակայան կառուցել, քանի որ ատոմակայանը վտանգավոր է։ Եթե ատոմակայանը պայթի, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կվերանան»,-ասաց թոշակառուն։

Չնայած անձրեւ չեկավ, Հենրիկ Մխիթարյանը մոտ երկու ժամ Կառավարության մոտ կանգնելուց հետո հավաքեց իր արտոնագրերը, «Հացադուլ» գրությամբ պաստառը եւ հեռացավ։

Տպել
Ամենաշատ
Partner news