«Աջ հատված» շարժման առաջնորդ Դմիտրի  Յարոշը որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում,  մամուլի ասուլիսում հայտարարել է «Աջ հատվածի» կիեւյան շտաբի նախագահ Անդրեյ Տարասենկոն:

Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է  «Աջ հատված» կուսակցության ստեղծում, եւ դրա ներկայացուցիչները կմասնակցեն Կիեւի քաղխորհրդի  ու Ուկրաինայի ՏԻՄ ընտրություններին: Նրա խոսքով՝ կուսակցության առաջին համագումարը կկայանա մարտի 15-ին:

Տարասենկոյի խոսքով՝ «Աջ հատվածի» պայքարը քաղաքական փուլ է թեւակոխում:

Միաժամանակ նա հստակեցրել է, որ կազմակերպությունը Ռուսաստանի ագրեսիան կանխելու համար շարունակում է մոբիլիզացիա իրականացնել:

Հիշեցնենք, Սոցիալական եւ մարքեթինգային հետազոտությունների կենտրոնի հարցման համաձայն՝ Յարոշի նախագահական վարկանիշը 1,6% է:

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Վիտալի Կլիչկոն , Միխայիլ Դոբկինը եւ Օլեգ Լյաշկոն, փոխանցում է LB.ua-ը: