Ղրիմի իշխանությունները մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավատորմը: Այս մասին հայտարարել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սրեգեյ Աքսենովը:
«Սեւաստոպոլում Ուկրաինայի նավատորմը ամբողջապես կազգայնացվի: Մենք չենք պատրաստվում նրանց նավերը բաց թողնել: Մենք փակել ենք նաեւ ««Չերնամորնեֆտեգազ»-ի նավատորմի ելքը»,-հայտարարել է Աքսենովը:
Նրա խոսքով՝ ազգայնացման ենթակա օբյեկտների ամբողջական ցանկը դեռ չի կազմվել: Աքսենովը նշել է, որ ազգայնացումը չի վերաբերի մասնավոր օբյեկտներին:




























