Ռուսական մայրաքաղաքում կանաչեղենի մեծածախ շուկան, որի համար արդեն տարիներ շարունակ պայքար է գնում քրեական աշխարհում, կրկին փոխել է իր գտնվելու վայրը: Սկզբումայն Պոկրովսկի բազայում էր, որտեղ ջարդարարություն էր տեղի ունեցել, հետո ԶԱՕ-ի տարածքում, իակ վերջերս տեղափոխվել է Սկոլկովոյի շրջակայք: Այժմ ադրբեջանցի «օրենքով գողերը» հարցեր են պարզաբանում հենց Ռուսաստանի նորարարական կենտրոնի մոտ:

Այս անգամ քրեական աշխարհի ներկայացուցիչները մեծածախ շուկան տեղավորել են «Սկոլկովո» բիզնես-դպրոցի ու համապատասխան նորարարական կենտրոնի մուտքի մոտ: Սովորաբար այնտեղ գործում է սեզոնային մեծածախ շուկա, որտեղ վաճառում են ձմերուկ, սեխ, իսկ հիմա գործում է նաեւ մաղադանոսի, սամիթի ու սոխի շուրջօրյա վաճառքի հարթակ, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը:

Ինչպես հաղորդվում է, շուկայի տարածք են գալիս ֆուրեր, որտեղ դրանք դիմավորումեն «օրենքով գող» Ռովշան Ջանիեւի՝ Ռովշան Լյանքորանսկիի, քրեական կլանի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր բեռնատարից նրանք ստանում են 150 հազար ռուբլիի չափով գումար:

Սակայն նրանցից շատերը հեռու չեն գնում: Օպերատիվ աշխատակիցների տվյալով՝ շուկայի դարպասների մոտ հերթապահում է «օրենքով գողերի» այլ  կլանի «մարտիկների» խումբը՝ Նադիրա Սալիֆովան (Լոտո Գուլու), Յուսիֆա Ալիեւան (Յուսկա Բակինսկի) եւ Ռաշադա Իսմայիլովան (Ռաշադ Գյանջինսկի), որոնք արդեն վաղուց «պատերազմում են» Ռովշան Ջանիեւի հետ: Նրանց ավազակները կանգնեցնում են «Գազելները», վարորդներին ուղարկում զբոսնելու, իսկ մեքենաները՝ առեւանգում: Դրանք շուտով վերադարձնում են, բայց արդեն դատարկված: Միաժամանակ գնորդներին խորհուրդ են տալիս հաջորդ անգամ կանաչին ոչ թե Ռովշանից գնել, այլ Մերձմոսկվայի Լենինի շրջանի մեծածախ շուկայից, որը Լոտո Գուլուի եւ Կոյի ենթակայությամբ է:

Լյանքորանսկիի մարդիկ վերահսկում են միայն այն տարածքը, որտեղ մաղադանոսի եւ սոխի առուտուր է իրականացվում, իսկ ապրանքը դարպասներից այն կողմ գործող ջահելների  հետ հակասության մեջ չեն մտնում:

«Առաջ լիներ, արդեն կրակոցները սկսված կլինեին՝ դիակներով հանդերձ, բայց վերջերս Ռովշանի դիրքերը Մոսկվայում խիստ թուլացել են»,- նշել է «Ռոսբալտի» աղբյուրը: - Բայց կարող ենք չկասկածել՝ վաղ թե ուշ սա կավարտվի դանակահարությամբ եւ կրակոցներով: Հարկ է նշել, որ այս բոլոր դեպքերը ծավալվում են համարյա  «Սկոլկովոյի» դարպասների դիմաց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչեւ 2013-ի հոկտեմբեր «օրենքով գողերի» կողմից վերահսկվող կանաչու մեծածախ շուկան գտնվել էԲիրյուլեւոյում Պոկրովսկիի բազայում: Այդ շրջանում հուզումների եւ ներգաղթյալների դեմ ուղղված անկարգություններից հետո այդ շուկան փակել են: Մի քանի ամիս անց շուկան բացվել է Կուզնեցովոյում, բայց դա միայն ժամանակավոր կացարան էր: Շուկան վերջերս իր վերջնական հանգրվանն է գտել Սկոլկովոյում:

Այդ ընթացքում գնդակահարվել է այնտեղ գործող քրեական «հեղինակություն» Իլգար Չըլդըրլին: Սկզբում իրավապահները այդ սպանությունը կապում էին կանաչու շուկայի համար «պատերազմի» հետ, բայց հիմա վարկածը փոխվել է: Պարզվել է, որ Իլգարն ամուսնացած էր «օրենքով գող» Գոչի Թորիի (Գոչի Գալսկին «թագադրվել» է մի քանի տարի առաջ) քրոջ հետ եւ քրեական աշխարհում համարվում էր շատ հեռանկարային «հեղինակություն»: Քննարկվել է նաեւ նրան «օրենքով գող» թագադրելու հնարավորությունը, սակայն հետո նա սկսել է թմրանյութեր օգտագործել եւ դրանց ազդեցության տակ իրեն վատ դրսեւորել:

2014-ի հունվարին, հերթական դոզան ընդունելուց հետո, Իլգարը շատ վատ էր արտահայտվել իր հայրենակիցներից մեկի ընտանիքի անդամների մասին: Փետրվարի 5-ի գիշերը նրան գնդակահարել էին իր մեքենայի մեջ: Քննիչները ուղակի կապ են տեսնում այս երկու իրադարձությունների մեջ: