Մարտի 11-ին Սենատի հետախուզական հանձնաժողովի ղեկավար Դայեն Ֆեյնսթայնը ԿՀՎ-ին հրապարակավ մեղադրել է Կոնգրեսի աշխատակիցների համակարգիչները կոտրելու մեջ։
Սենատորը պնդում է, որ ԿՀՎ գործակալները կոտրել են Կոնգրեսի այն աշխատակիցների համակարգիչները, որոնք փորձել էին իմանալ՝ արդյոք կտտանքների ենթարկվել են Ջորջ Բուշ կրտսերի օրոք ահաբեկչության դեմ պայքարի համար ձերբակալվածները։
Ավելի ուշ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հերքել է մեղադրանքները, թե իր գերատեսչությունը լրտեսել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ նկատելով, որ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ Սենատի եւ ԿՀՎ-ի միջեւ կոնֆլիկտը ձգվում է մի քանի տարի, սակայն Ֆրինսթայնի հայտարարությունից հետո՝ այն բացահայտ փուլ է մտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։



























